Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնն իրեն առաջարկել է զիջել Ուկրաինայի ինքնիշխանության մի մասը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դեմքը փրկելու համար»։ Այս մասին գրում է zn.ua-ն:
«Մակրոնը ցանկանում էր արդյունքներ գտնել մեր միջև միջնորդության հարցում: Նա չգտավ, և ոչ մեր կողմից: Նա դա չգտավ ռուսական կողմից: Իսկ ինձ որոշ բաներ առաջարկելը՝ կապված մեր ինքնիշխանության զիջումների հետ, որպեսզի փրկվի Պուտինի դեմքը... Կարծում եմ՝ դա այնքան էլ ճիշտ չէ։ Մենք պատրաստ չենք ինչ-որ մեկի համար ինչ-որ բան փրկել և դրա համար կորցնել մեր տարածքները։ Սա այնքան էլ արդար չէ։ Սա կորած ժամանակ է»,- ասել է Զելենսկին իտալական Rai հեռուստաալիքին։
Զելենսկին բացել է փակագծերը. Մակրոնն ինձ առաջարկել է զիջել Ուկրաինայի ինքնիշխանությունը, որպեսզի Պուտինը կարողանա փրկել իր դեմքը
Մանրամասներ
0Comments