«Շաբաթվա անգրագետները». Գևորգ Պետրոսյանի առաջարկությունը

Համապատասխանաբար՝ 1-ին, 2-րդ եւ 3–րդ պատվանդաններով

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքի էջում գրում է.

«Մի գաղափար է ծնվել, չգիտեմ՝ ինչպես կընդունեք: Հեռուստաընկերություններից մեկում կարելի է ստեղծել «Շաբաթվա անգրագետները» խորագրով կարճամետրաժ հաղորդում, որով հրապարակվեն նախորդ շաբաթվա ընթացքում հրապարակայնորեն հնչեցված քաղաքական ամենաանգրագետ երեք ելույթները՝ համապատասխանաբար՝ 1-ին, 2-րդ եւ 3–րդ պատվանդաններով:

Գուցե այս կերպ հնարավոր լինի զսպել քաղաքական ու քաղաքագիտական խելահեղությունների, ահասարսուռ արտաքինով եթեր ներխուժած տկար գործիչների անպտուղ դատողությունների եւ պետական մտածողության հիմքերը խարխլող անբովանդակ ելույթների տարափը»։