Լավրովի ասուլիսն ընդհատել են. Պատճառը սիրամարգերն են

Մանրամասներ
ա

Դուշանբեի կառավարական նստավայրի տարածքում, որտեղ ուրբաթ կայացել է ԱՊՀ նախարարների խորհրդի նիստը, սիրամարգերն իրենց արձակած ձայներով ընդհատել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսը, գրում է ՏԱՍՍ-ը։

Հանդիպումից հետո ՌԴ ԱԳՆ ղեկավարը մամուլի ներկայացուցիչների հետ զրուցելու դուրս է եկել փայտե տաղավար, որի շուրջը թռչուններ էին շրջում։

Նախարարը ժպտալով է արձագանքել իր խոսքն ընդհատող թռչուններին. «(Նրանց) դա դուր եկավ»,- ասել է Լավրովը՝ վերջում կատակով հավելելով. «Հիմա (մնացածը քննարկեք) սիրամարգերի հետ»։