Միրզոյանը կմեկնի Դուշանբե. նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Դուշանբե։ Մայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ»։