Ներկայացվել է նոր Range Rover Sport-ը. ՖՈՏՈ

Մանրամասներ

 

ա

Jaguar Land Rover-ը ներկայացրել է երրորդ սերնդի Range Rover Sport-ը: Հետևելով «ավագ» Range Rover-ին, նորույթն անցում է կատարել MLA-Flex մոդուլային հարթակին, գրում է tarantas.news-ը։ 

Range Rover Sport-ը պահպանել է իր ճանաչելի տեսքը, և որոշակի տեսանկյուններից նմանությունը նախորդ սերնդի մոդելին հսկայական է: Միևնույն ժամանակ, ընդհանուր չափերը մի փոքր ավելացել են:

Շարժիչների շարքում անակնկալ չկա. Range Rover Sport-ի շատ տարբերակներ կունենան Ingenium ընտանիքի 3.0 լիտրանոց 6 մխոցանի տուրբո ագրեգատներ: Կա նաև 8 մխոցանի մոդիֆիկացիա՝ 4,4 լիտրանոց BMW շարժիչով:

Դիզելային տարբերակների շարքը ներառում է՝ D250 (249 ձիաուժ, 600 Նմ), D300 (300 ձիաուժ, 350 Նմ) և D350 (350 ձիաուժ, 700 Նմ) մոդելները:

Նոր Range Rover Sport-ը բենզինային, դիզելային և հիբրիդային տարբերակներով արդեն հասանելի է պատվերի համար: Գներն արդեն հայտնի են՝ ԱՄՆ-ում նորույթն արժե 83 000-122 000 դոլար, Մեծ Բրիտանիայում՝ 79 000 ֆունտ, Գերմանիայում՝ սկսած 93 000 եվրոյից:

ա


 

ա