Նման հարց քննարկվում է. Մհեր Գրիգորյանը մեկնաբանել է՝ արդյո՞ք սահմանազատման հանձնաժողովը կգլխավորեն փոխվարչապետերը

Մանրամասներ

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանների սահմանազատման հանձնաժողովը փոխվարչապետերի մակարդակով գլխավորելու հարցը քննարկվում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, որ երկու կողմերի միջեւ սահմանազատման հանձնաժողովի կազմի վերաբերյալ պայմանավորվածություն կա, այն կգլխավորեն երկու պետությունների փոխվարչապետերը։

«Նման հարց քննարկվում է… փոխվարչապետերի մակարդակով»,- ասել է փոխվարչապետը՝ չպատասխանելով հարցին՝ արդյոք իր թեկնածությունն է քննարկվում։

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը վերջնական որոշում առայժմ չունի. «Երբ որ մենք այդ հարցի շուրջ ունենանք վերջնական որոշում, նաեւ կլինի համապատասխան հաղորդագրություն»։