ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) մայիսի 12-ին կանցկացնի Ուկրաինայի հումանիտար իրադրությանը նվիրված նիստ: Մայիսի 10-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Է համաշխարհային կազմակերպության մի աղբյուր:
«Նիստը տեղի կունենա հինգշաբթի օրվա առաջին կեսին»,- ասել Է զրուցակիցը: Գործակալության մի այլ աղբյուր նաեւ հավաստել Է մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի կոնսուլտացիաների անցկացումը:
CNN հեռուստաալիքն իր հերթին հաղորդել Է, որ Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել Է Ֆրանսիայի եւ Մեքսիկայի պահանջով: Այն տեղի կունենա բաց ձեւաչափով, որեւիցե հարցի վերաբերյալ քվեարկություն չի սպասվում: Նիստի մասնակիցների առջեւ հանդես կգան ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչները, ընդգծել Է CNN-ը:
0Comments