Պետդեպը՝ ՀՀ-ում ընթացող ցույցերի մասին. Կոչ ենք անում մարդկանց իրենց կարծիքն արտահայտել խաղաղ ճանապարհով, իսկ իշխանություններին՝ զսպվածություն ցուցաբերել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանում ընթացող ցույցերին՝ պատասխանելով լրագրողի հարցին առ այն՝ արդյոք դրանք կարող են հետևանքներ ունենալ երկրի և տարածաշրջանի համար:

Փրայսն ընդգծել է, որ Վաշինգտոնը վերահաստատել է հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։

«Մենք կարծում ենք, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր են։ Մենք լիովին աջակցում ենք արտահայտվելու և խաղաղ հավաքների հիմնարար ազատություններին։ Մենք կոչ ենք անում մարդկանց արտահայտել իրենց կարծիքը խաղաղ ճանապարհով: Կոչ ենք անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել և խրախուսել բողոքողներին զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունը և Հայաստանի ժողովրդավարությունը», - ասել է նա։