«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները՝ լուսանկարներով

ՖՈՏՈՇԱՐՔ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ու Հայաստանի և Արցախի անվտանգությամբ անհանգստացած քաղաքացիների բողոքի ակցիաներն ու անհնազանդության գործողությունները շարունակվում են։

Այսօր, մայիսի 10-ին մեկնարկել է «Դիմադրության» շարժման երթը 4 ուղղություններով․ տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ:

Քաղաքի տարբեր ուղղություններով ոստիկանությունը մեծ քանակով զորք էր կուտակել։

Երթերի ժամանակ պարբերաբար տեղի են ունեցել բախումներ։

Լարված իրավիճակներ են ստեղծվել քաղաքի մի շարք փողոցներում։

Լարված իրավիճակ է ստեղծվել Երևանյան լճի մոտ․ երբ երթի մասնակիցները փակել են ճանապարհը: Ոստիկաններին ի վերջո հաջողվել է ուժով այն բացել, բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների:

Իրավիճակը հատկապես լարվել է Երեւանի Զեյթուն թաղամասում, «Երեւան Սիթիի» մոտ․ Ցուցարարները ինչ-որ պահի նստել են փողոցում եւ հայրենասիրական երգ երգել: Այդ պահին սեւ եւ կարմիր բերետավորները առանց զգուշացնելու նետվել են ցուցարարների վրա եւ ուժով բերման ենթարկել նրանց: