Գյումրիում տարեցներին ծեծի ենթարկելու դեպքով կան ձերբակալվածներ, նրանցից մեկը Գեղամ Մանուկյանի որդին է

Մանրամասներ

1

Գյումրիում նախորդ օրը «Դիմադրություն» շարժման ցուցարարների կողմից տարեց տղամարդկանց ծեծի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: Այս մասին «Դիմադրություն» շարժման երթի ժամանակ հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, ինչից հետո ցուցարարները սկսեցին ծափահարել։

Նշենք, որ ձերբակալվածներից մեկը պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը, մյուսը անձը ընդդիմադիր ակտիվիստ՝ Գոռ Սարգսյանը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):