Բայդենը ստորագրեց Լենդ-լիզի օրենքը Ուկրաինայի համար

Մանրամասներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց Լենդ-լիզի օրենքը Ուկրաինայի համար, հայտնում է Սպիտակ տունը։

Ապրիլի 28-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել Ուկրաինայի համար Լենդ-լիզի բացման մասին օրինագծին։ Այն ենթադրում է Ուկրաինայի հայտով ռազմական օգնություն, որի ծավալներն ու բովանդակությունը որոշվելու են արագացված ընթացակարգով։