Պուտինն Ուկրաինայի դեմ պատերազմում ելք չունի. Բայդեն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ փորձում է հասկանալ, թե ինչպես վարվել մի իրավիճակում, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելք չունի Ուկրաինայի դեմ պատերազմում։ Սպիտակ տան ղեկավարն իր մտահոգությունը հայտնել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Պուտինը շատ հաշվարկող մարդ է, և հիմա ինձ անհանգստացնող խնդիրն այն է, որ Ռուսաստանի առաջնորդն այժմ ելք չունի, և ես փորձում եմ հասկանալ, թե մենք ինչ ենք անում այդ առնչությամբ», - մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը:

Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդի համոզմամբ՝ «Պուտինը կարծում էր, որ կարող էր մասնատել ՆԱՏՕ-ն, կարծում էր, որ կարող էր մասնատել Եվրամիությունը»։

«Փոխարենը, ԱՄՆ-ն և եվրոպական շատ երկրներ կանգնեցին Ուկրաինայի կողքին», - հավելել է Բայդենը: