Ճապոնիան աստիճանաբար կդադարեցնի նավթի ներկրումը Ռուսաստանից՝ միաժամանակ պաշատպանելով իր շահերը Ռուսաստանի Հեռավոր Արևելքի նավթագազային նախագծերում, երկուշաբթի հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
«Սա շատ դժվար որոշում է (հրաժարվել ռուսական նավթի ներկրումից), սակայն Մեծ յոթնյակի միասնությունն այժմ ամենակարևորն է», – մեջբերում են ճապոնական լրատվամիջոցները Կիսիդայի խոսքերը։
Միաժամանակ նա նշել է, որ Սախալինի վերաբերյալ նախագծերը կենսական նշանակություն ունեն Ճապոնիայի էներգետիկ անվտանգության համար։ Կառավարությունը և ճապոնական ընկերությունները բաժնետոմսեր ունեն «Սախալին-1» և «Սախալին-2» բնական գազի և նավթի նախագծերում:
Հիշեցնենք, որ Մեծ յոթնյակի ղեկավարները կիրակի օրը հայտարարեցին ռուսական նավթի ներկրումը աստիճանաբար դադարեցնելու իրենց հանձնառության մասին:
0Comments