Մոսկվայի Կարմիր հրապարակում ավարտվել է Հաղթանակի շքերթը

Մանրամասներ

Մոսկվայի Կարմիր հրապարակում ավարտվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի պատվին շքերթը, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Կենտրոնական ամբիոնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր, վետերանները և միջոցառման հյուրերը։ Զորահանդեսը ղեկավարում էր բանակի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Օլեգ Սալյուկովը: Զորահանդեսն ընդունում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Այս տարի Հաղթանակի շքերթին մասնակցել է 11 հազար մարդ, իսկ մեքենայացված շարասյունը կներառի 131 միավոր զինտեխնիկա։ Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության մասնակիցները Կարմիր հրապարակով անցել են նորագույն զրահափոխադրիչներով։