Երևանի մետրոն նոր կայարան կունենա․ ՎԻԴԵՈ

Մանրամասները՝ տեսանյութում

1

«Երևանի մետրոն նոր կայարան կունենա» տարիներ շարունակ արված հայտարարությունը վերջապես մոտ է իրականություն դառնալուն: Նախագծման աշխատանքն իրականացնող ընկերությունն արդեն հայտնի է, առաջին փուլով կառավարությունը հատկացրել է 750 մլն դրամ: Նախագծման ամբողջ գործընթացը կարժենա 1.8 մլրդ դրամ:

Նոր կայարանը Բարեկամությունը կկապի Աջափնյակին: Թե քանի տարուց պատրաստ կլինի Երևանյան մետրոյի 11-րդ կայարանը պարզ կլինի նախագծման աշխատանքից հետո, որը նախատեսվում է ավարտել 2023-ին: Հենց այդ ժամանակ էլ կհստակեցվի շինաարության համար անհրաժեշտ գումարը, կքննարկվեն ֆինանսավորման մոդելները: Խիստ նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 150 մլն դոլար:

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում