Այս պահին ավելի շատ ակնկալիքներ կան ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղ կոնկրետ հարուցված գործի շրջանակներում՝ զոհված զինծառայողների հարազատների կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, արդեն նրանք ճանաչվել են տուժող։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը եւ ավելացրել. «Եթե կա քրեական գործ, որտեղ կան տուժողներ, նշանակում է, կա նաև մեղադրյալ, որը կատարել է այդ հանցագործը, և ակնհայտ է, որ այդ ենթադրյալ հանցագործը Նիկոլ Փաշինյանն է, ու նա պետք է ձերբակալվի, ապա խափանման միջոց ընտրվի կալանավորումը»։
Խոսելով արդեն տեւական ժամանակ մայրաքաղաքում իրականացվող անհնազանդության ակցիաների մասին՝ բանախոսը նշել է, որ օրեցօր մարդկանց թիվն ավելանում է, և հրապարակում մարդկանց միավորում է մի բան, որ Փաշինյանը պետք է հեռանա։
«Շարժումը թափ է հավաքում, և Փաշինյանը կվռնդվի իշխանությունից»,- ընդգծել է նա։
Ղազարյանն անդրադարձել է նաև Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը, ոստիկանության գործողություններին և շարժման առաջիկա գործողություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments