Կանադայի վարչապետն Ուկրաինայում է. նա այցելել է Իրպեն քաղաք

Մանրամասներ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր այցելել է Կիեւի մարզի Իրպեն քաղաք, փոխանցում է УНИАН-ը: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Իրպենի քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինը:

«Հենց նոր պատվի եմ ունեցել զրուցելու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Նա Իրպեն է ժամանել, որպեսզի սեփական աչքերով տեսնի այն ողջ մղձավանջը, որի մեջ հայտնվել է մեր քաղաքը ռուս օկուպանտների պատճառով: Եվ իհարկե, ցնցվել է: Չէ որ նա այրված եւ ամբողջովին ավերված է տեսել ոչ թե ռազմական օբյեկտները, այլ բնակիչների տները, որոնք մինչեւ վերջերս ուրախանում էին եւ ապագայի ծրագրեր գծում»,- գրել է Մարկուշինը:

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Թրյուդոյին ցուցաբերվող աջակցության համար եւ հետագա օգնության հույս հայտնել: