ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն այցելել է Ուկրաինա և հանդիպել Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի հետ

Մանրամասներ
ա

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն Ուժգորոդ քաղաքում հանդիպել է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի հետ, հաղորդում է Карпатский объектив պարբերականը:

«Ջիլ Բայդենը եւ Ելենա Զելենսկայան այցելել են Ուժգորոդի դպրոցներից մեկը, որտեղ տեղավորել են երկրի տարբեր մարզերից ներքին տեղահանված անձանց:

ԱՄՆ առաջին տիկնոջ այցը ցուցադրում է աջակցությունն Ուկրաինային ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից:

Ուժգորոդից հետո նախատեսվում է այցելություն Սլովակիայի Բրատիսլավա, Կոշիցե եւ Վիշնե Նեմեցկոե քաղաքում: Ներկա պահին Ջիլ Բայդենը լքել է Ուկրաինայի տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ: