Տիմոշենկոն՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու

Բացի նրանից կա ևս հինգ թեկնածու

Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն Ուկրաինայի նախագահի թեկնածու է դարձել՝ հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»։

Թերթի տվյալներով, Ուկրաինայի ԿԸՀ-ն Տիմոշենկոյին գրանցել է որպես երկրի նախագահի թեկնածու։

Նշվում է, որ գրանցվել է Ուկրաինայի նախագահի եւս հինգ թեկնածու։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿԸՀ-ն, որպես նախագահի թեկնածու, գրանցել է Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Յաշկոյին։