Մարկ Ցուկերբերգը մտադիր է միավորել WhatsApp, Instagram և Facebook Messenger ծառայությունները՝ ամրապնդելով իր վերահսկողությունը ընկերության աճող ստորաբաժանումների նկատմամբ: Հատկանշական է , որ այն կատարվում է հենց այն պահին, երբ Facebook-ը հայտնվել է սկանդալների կենտրոնում:
Ինչպես գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով այս ուղղությամբ աշխատող 4 մարդկանց, այս քայլն իրականացնելու համար սոցցանցի հազարավոր աշխատակիցներ պետք է վերանայեն WhatsApp, Instagram և Facebook Messenger ծառայությունների գործառույթները: Չնայած դրանց մեսենջերային համակարգերը կմիավորվեն, բոլոր երեք ծառայությունն էլ կշարունակեն գործել որպես ինքնուրույն հավելված,:
Ընկերության այս մտադրությունը դեռևս նախնական փուլում է: Այն նախատեսվում է ավարտին հասցնել կամ այս տարվա ավարտին կամ 2020-ի սկզբներին:
0Comments