Դիմում եմ ցուցարարների կազմակերպիչներին և հեղինակություններին. Սոս Ջանիբեկյան

Մանրամասներ

Դերասան, հաղորդավար Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ճիշտն ասած բացարձակ ցանկություն չունեի անդրադառնալ էն ամենին, ինչ կատարվում է ինձ հետ,որ չքաղաքականացվի,որովհետև ամեն կերպ ուզում եմ հեռու մնալ քաղաքականությունից:
Խնդրում եմ դիտարկել որպես զուտ իրավիճակ և մարդկային փոխհարաբերությունների անալիզ, որով դիմում եմ ցուցարարների կազմակերպիչներին և հեղինակություններին: 

Էն դեպքը, որ ճանապարհս չփոխելով ընդառաջ դուրս եկա ցուցարարներին ու հանդիպեցի 2000 -ը մեկի հարաբերակցությամբ հայհողների, թուրք վանկարկողների և ինձ վրա շիշ շպրտողների, անցանք, օքեյ ա, հասկանում եմ, որ ամբոխի էֆորիայից առաջացած ամենաթողության զգացումի հետևանք ա , նման սխալ դրվագներ եղել են գործընկերներիս հանդեպ 2018ի հեղափոխության օրերին, երևի կամայական եկած ինձ հասանելիք դասն էր:
Կյանքի դասերը երբեք չեն ուշանում:

Բայց երեկ կրկին հանդիպեցի ցուցարարների ,«Զարթնիր Լաո» երգը լսելով ,մեքենայով անցնելիս,ովքեր հանդիպելով ինձ և 3,5 տարեկան աղջկաս ,պատուհանը իջեցրեցին գոռացին թուրք ու ամենագռեհիկ սեռական բնույթի քֆուրը արագ սլանալով բարձր գոռացին: 

Մտածում էի երեխայիս էս դեպքից  հետո ո՞նց պիտի ագրեսիվ թուրք սելջուկի և Մեծահոգի Հայ Արիացու տարբերությունը բացատրեմ, որովհետև մեքենայի միջինը հայ էր...կարծում եմ:
Մոտավոր մի 50 տարեկանին մոտ մի մարդ պտտվեց, ասեց. «Սոս ջան հիմա թուրքը դու էիր ,իրանք էլ հա՞յը, կարող ա իրա արածը թուրքը տենար զարմանար»:

Ասածս ինչ ա, իսկականից ամոթ ա, տղերք, մի արեք, մի քրֆեք ով ձեզ հետ չի, ժողովրդին ժեխ ու թուրք մի անվանեք ,մարդ կա, որ բացառձակ չի սատարում ներկայիս իշխանությանը ,բայց ավելի շատ չի ուզում ձեր կողքին կանգնի:

Դրանից մի չարացեք, մի վախեցրեք , դուք ձեր գաղափարախոսությամբ քայլերթ արեք, որ ձեր գաղափարակիցներին միավորեք, ոչ թե այլակարծություն ունեցողներին քրֆեք, չի կարող դա լինել ցույցի գերակշռող վարքը:

..ու մի հարց ,ո՞նց ա էլի լինում, որ հետևիցս ցուցարարները գոռում են թուրք , գալիս եմ տուն ֆեյսբուքս բացում եմ 100ից ավել նամակ ունեմ ստացած մոտավոր էս բովնդակությամբ.«Սոս ջան արի մեզ միացի , մեր կողքին կանգնի հանուն Հայրենիքի»: Ձեր կողքին կարող ա մեկը գա կանգնի ում Դուք թուրք ե՞ք համարում: Անհասկանալի է և չափազանց զավեշտալի:
Ձեզ բարի և անփորձանք ցույցեր:

Վստահ եմ ցուցարարներից ոմանք կկարդան և կփորձեն վերացնել այդ արատը: Շնորհակալություն,սեր և խաղաղություն ձեր հոգուն: