Հավանայի հյուրանոցներից մեկում պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի

Մանրամասներ

Կուբայի մայրաքաղաք Հավանայի կենտրոնում՝ «Սարատոգա» հյուրանոցում պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի: Այս մասին հայտնում է Prensa Latina-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր 22 զոհի մասին:

Հարակից տների բնակիչները տարհանվել են, իշխանությունները խոստացել են վերականգնել վնասված շինությունները:

Վերջին տվյալներով՝ հիվանդանոցներում կա 64 տուժած, այդ թվում և՝ 14 անչափահաս:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: