Աֆղանստանում «Թալիբան»-ը  պարտադիր է դարձրել կանանց կողմից հիջաբի կրումը

Մանրամասներ

1

Աֆղանստանում իշխանությունը զավթած ծայրահեղական «Թալիբան» շարժումը պաշտոնապես հայտարարել է, որ ողջ երկրի տարածքում կանանց կողմից հիջաբի կրումը պարտադիր է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ կնոջ կողմից հասարակական վայրերում հիջաբ կրելու կանոնի պարբերական խախտման պարագայում նրա ամուսինը կամ հայրը կարող է ազատազրկվել:

Պետական կառույցներում աշխատող և հիջաբի կրման օրենքը չպահպանող կանայք պետք է հեռացվեն պաշտոններից: Իսկ պետական ծառայության մեջ գտնվող տղամարդիկ կարող են հեռացվել, եթե պարզվի, որ նրանց կինը կամ աղջիկը հիջաբ չի կրում: