Գերմանիան «Panzerhaubitzen 2000» յոթ հաուբից կմատակարարի Ուկրաինային

Մանրամասներ
ա

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը հաստատել է, որ Բեռլինը «Panzerhaubitzen 2000» յոթ հաուբից կմատակարարի Ուկրաինային: Այդ մասին հաղորդել է Spiegel հրատարակությունը: Այդ մասին նախարարը հայտարարել է Սլովակիա կատարած այցի ընթացքում:

Նրա խոսքով՝ այդ որոշումը չի ազդի բունդեսվերի պաշտպանունակության վրա, քանի որ հաուբիցները վերցվելու են ոչ թե ակտիվ զինանոցից, այլ վերանորոգվածների թվից: Նաեւ նախարարը նշել է, որ բուդեսվերը նաեւ կապահովի ուկրաինացի զինվորականների՝ հաուբիցների կառավարման ուսուցումը: Առաջիկա շաբաթներին ուսուցում կանցնի 20 զինվոր, ուսուցման համար կպահանջվի 40 օր, բայց այն կարող է ավարտվել նաեւ ավելի արագ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: