Նիկոլն անհապաղ բացատրություն պետք է տա մեր ժողովրդին. Մենուա Հարությունյան

Ալիևի արտահայտությունից հեչ էլ չի երևում, որ սուլթանն իր հասարակությանը պատրաստում է խաղաղության

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Դեռ մի կողմ թողնենք այն փաստը որ և՛ Ալիև կրտսերն և՛ Նիկոլը Հայաստանի նախկին իշխանություններին նույն գնահատականն են տալիս՝ համարելով այն հանցավոր ռեժիմ…

Ինձ անչափ հետաքրքիր է Նիկոլն իր բնութագրմամբ կիրթ Ալիև կրտսերի հետ հանդիպումներին ի՞նչ է ասել, որ մեր ժամանակավոր հարևան սուլթանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Նիկոլի իշխանությունը չի կրկնելու Ալիևի խոսքերով Հայաստանի նախկին հանցավոր ռեժիմի սխալը, որն ըստ սուլթանի այն էր, որ նախկինները չէին ընդունում, որ Արցախը Ադրբեջանի պատմական տարածք է և պետք է ազատագրված տարածքները հետ վերադարձնել…

Այսինքն՝ Ալիևը Նիկոլի հետ շփումներից տպավորություն է ստացե՞լ, որ Նիկոլն ի տարբերություն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի դեմ չի հողերը տալուն կամ ընդունելու, որ Արցախը Ադրբեջանի պատմական տարածքն է:

Ի՞նչ է սա նշանակում

Նիկոլն անհապաղ բացատրություն պետք է տա մեր ժողովրդին, թե ինչու՞ է Ալիևի մոտ նման հույս արթնացել… Ի դեպ՝ սուլթանը նաև նշել է, որ վերջին ամիսներին Նախիջևանի հատվածից իրենց հաջողվել է ավելի քան 10000 հա մակերեսով տարածք մեր պետության տարածքներից վերցնել, իրենց հսկողության տակ և այս մասով ևս ՛ Նիկոլը պետք է անհապաղ բացատրություն տա…

Ի դեպ՝ Ալիևի այս արտահայտությունից հեչ էլ չի երևում, որ սուլթանն իր հասարակությանը պատրաստում է խաղաղության հակառակ՝ ասում է , եթե հողերը հետ չտաք՝ պատերազմով կվերցնեմ և այս պարագայում չեմ հասկանում ինչու՞ են Նիկոլենք ձգտում մեր հասարակությանը պատրաստել խաղաղության, հատկապես երբ մենք ագրեսոր չենք և մենք չէ, որ պատերազմ ենք ուզում…»: