Շվեյցարիայի ոստիկանությունը Nespresso գործարանի բեռներից ավելի քան 500 կգ կոկաին է առգրավել

Մանրամասներ
ա

Շվեյցարիայի ոստիկանությունը Nespresso գործարանի բեռներից ավելի քան 500 կգ կոկաին է առգրավել: Գործարանը պատկանում է շվեյցարական Nestle ընկերությանը, հաղորդում է Agence France-Presse-ը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ հինգ ծովային կոնտեյներների խուզարկության արդյունքում առգրավվել է ավելի քան 500 կգ թմրանյութ։

Նախնական հետաքննության ընթացքում պարզվել է, որ բեռը ստացվել է Բրազիլիայից, եւ դրա արժեքը գնահատվել է ավելի քան 50 միլիոն շվեյցարական ֆրանկ (51 միլիոն դոլար):