7100 հայց ՄԻԵԴ-ում ընդդեմ Թուրքիայի միայն 2018 թվականի ընթացքում

Իր դեմ ներկայացված հայցերի թվով Թուրքիան չորրորդն է

2018 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարան Թուրքիայի դեմ 7100 հայց է ներկայացվել, իր դեմ ներկայացված հայցերի թվով Թուրքիան չորրորդն է՝ Ռուսաստանից, Ռումինիայից և Ուկրաինայից հետո:
Այսպիսով՝ Թուրքիայի դեմ հայցերը կազմել են անցյալ տարի ՄԻԵԴ ստացված բոլոր հայցերի 12,6 տոկոսը:
Ինչպես գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, Թուրքիայի դեմ գործերը հիմնականում կապված են եղել խոսքի ազատության իրավունքի խախտման հետ:
Անցյալ տարի ՄԻԵԴ-ը Թուրքիայի վերաբերյալ 146 վճիռ է կայացրել, որոնցից 140-ով սահմանվել է, որ այդ երկիրը խախտել է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տարբեր հոդվածներ: