Ես ոստիկանական զորք չեմ տեսել, ձեր տեսածը չեմ կարող մեկնաբանել․ ՔՊ-ական պատգամավոր

Մանրամասներ

1

Ես զորք չեմ տեսել, ձեր տեսածը չեմ կարող մեկնաբանել և ես առավոտյան եմ եկել ու այդպիսի բան չեմ տեսել։ Այս մասին ԱԺ միջանցքում լրագրողի հարցին ի պատասխան ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու են մեծաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացել ԱԺ –ի տարածքում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ի շենքի բակում և հարակից տարածքներում կենտրոնացվել են մեծ թվով ոստիկանական ուժեր։

Նշենք նաև, որ մեկամսյա  ընդմիջումից հետո «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ եկել են ԱԺ՝մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին։