Ոսկու արժեքը LME-ում ցած է իջել ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց 1 850 դոլարից

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ոսկու արժեքը Լոնդոնի մետաղների սակարանում (LME) սակարկությունների ընթացքում ցած է իջել ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց 1,85 հազար դոլարից 2022 թվականի փետրվարի 15-ից ի վեր առաջին անգամ, հետեւում է առեւտրական հրապարակի տվյալներից։

Երեւանի ժամանակով 12:47-ի դրությամբ թանկարժեք մետաղի արժեքն իջել է 0,75 տոկոսով՝ հասնելով ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց 1,849 հազար դոլարի: Երեւանի ժամանակով 12:55-ին մետաղի արժեքը նվազել է ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 1,853 դոլար (-0,56 տոկոս): Լոնդոնի մետաղների սակարանում (LME) մայիսի 3-ին կայացած սակարկությունների ընթացքում ալյումինի արժեքը ցած է իջել մեկ տոննայի դիմաց 3 հազար դոլարից՝ 2022 թվականի փետրվարից 3-ից ի վեր առաջին անգամ: Սակարկությունների տվյալներով՝ Երեւանի ժամանակով 13:05-ին մետաղն էժանացել է մեկ տոննայի դիմաց մինչեւ 2,992 հազար դոլար (-1,98 տոկոս), հաղորդել է ՏԱՍՍ-ը: