Մամուլի ազատության դեմ սկսվել է կազմակերպված արշավ. Աղասի Ենոքյան

Ուզում են արտադատարանական մեխանիզմներ ստեղծել, միգուցե նաեւ վերականգնել գրաքննությունն ու հավատաքննությունը

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մամուլի ազատության դեմ սկսվել է կազմակերպված արշավ՝ հայտնի մասնակիցներով ու ակնհայտ նպատակով։ Իրականում եղած օրենսդրությունն էլ է բավարար կոնկրետ անձին ու կոնկրետ կազմակերպությանը վնասած կեղծ տեղեկատվության համար պատժելու։

Բայց չէ՝ նախկին լրագրողները, որոնք վայրկենաբար դարձան ազգով մտահոգ քաղաքական գործիչներ, ուզում են արտադատարանական մեխանիզմներ ստեղծել, միգուցե նաեւ վերականգնել գրաքննությունն ու հավատաքննությունը»: