Բայդենը վերականգնել է լրագրողների ընթրիքի ավանդույթը. Անվանի լրագրողներին միացել են Քիմ Քարդաշյանը, Դրյու Բերիմորը և Քրիս Թաքերը

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վեցամյա դադարից հետո վերականգնել է մամուլի ներկայացուցիչների համար Սպիտակ տանը կազմակերպվող ընթրիքի ամենամյա ավանդույթը, հաղորդում է BBC-ն:

Նա դարձել է այդ միջոցառման ժամանակ ելույթ ունեցած առաջին նախագահը 2016թ. հետո: Միջոցառումը չեղարկվել էր երկու տարով կորոնավիրուսի համավարակի պատճառով եւ բոյկոտի էր ենթարկվել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

Միջոցառման հանդիսավարը դարձել է ամերիկյան հանրահայտ The Daily Show ծրագրի վարող Թրեւոր Նոան:

Անվանի լրագրողներին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին երեկույթի ժամանակ միացել են նաեւ հայտնիներ, որոնց թվում՝ Քիմ Քարդաշյանը, Փիթ Դեւիդսոնը, Դրյու Բերիմորը եւ Քրիս Թաքերը:

ա