Ռուսական հատուկ գործողության հաջորդ նպատակը կարող է լինել Մարսի ազատագրումը մարսեցիներից. Պոդոլյակը հեգնել է Լավրովին

Մանրամասներ
ա

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «նպաստում է աշխարհը Արևմուտքի նեոգաղութային ճնշումից ազատելու գործընթացին», չինական «Սինհուա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովին արձագանքել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ ասելով, որ «ըստ ռուսների՝ ազատագրումը զանգվածային ոչնչացումն է»։ Ռուսական հատուկ գործողության հաջորդ նպատակը կարող է լինել Մարսի ազատագրումը մարսեցիներից, հեգնել է Պոդոլյակը։