Վանեցյանը Արման Թաթոյանի` անցումային վարչապետ լինելու մասին

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

1

Այսօր հրավիրված ասուլիսի Ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը, պատասխանելով Oragir.news-ի՝ Արման Թաթոյանի ՝ անցումային վարչապետ լինելու մասին հարցին, ասաց․

«Ողջունում եմ Արման Թաթոյանի նախաձեռնած քննարկումը։ Արման Թաթոյանին համարում եմ հայրենասեր, գրագետ, բանիմաց մարդ։ Նրան ճանաչում եմ շատ վաղուց, նրա հետ ունեմ մտերմիկ, ընկերական հարաբերություն։ Չեմ կարող այս պահին ասել պատրա՞ստ եմ, թե՞ ոչ։ Պատրաստ եմ ցանկացածի շուրջ համախմբվել, ով ի վիճակի կլինի լուծել այն հարցը, որը դրված է բոլորիս առջև։ Ցանկացածի հետ, այդ թվում՝ Արման Թաթոյանի»։