Ուկրաինան С-300 է ստացել. Այն արդեն կիրառվում է հարավում

Մանրամասներ
ա

Ուկրաինական ուժերը «գործընկեր երկրներից» ստացել են С-300 զենիթահրթիռային համակարգը, ինչի արդյունքում բարելավվել է հակաօդային պաշտպանությունը հարավային ուղղությամբ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ հղում անելով Ուկրաինայի ԶՈւ «Հարավ» օդային հրամանատարությանը։

Ապրիլի սկզբին Սլովակիան Ուկրաինային է հանձնել С-300 համալիրը, սակայն դա չի նշանակում, որ այդ համալիրը Սլովակիայից էր, գրում է BBC-ն։