Սրտխառնոց է առաջացնում. Հրամանը գրավոր է եղել, ու այդ հրամանի վրա ստորագրություն կա. Արթուր Դանիելյան

Մանրամասներ
ա

Մեկ էլ էն ինքնահռչակ մոռալիստների հռետորական հարցերն են սրտխառնոց առաջացնում, թե բա՝ ու՞ր են իրավապաշտպանները, ինչու՞ են լռում, ինչու՞ վրաերթի առթիվ աղմուկ չեն բարձրացնում...

Մեկն ըլներ հարցներ` բա դու՞ք խի էիք լռում, երբ Քոչարյանը բողոքի ալիքը չեզոքացրեց ու պրոցեսը տարավ նախապես հայտնի արդյունքով` կեղծված ընտրությունների, հետո էլ ասեց` «ով անցել է ԱԺ, կրել է», ինչու՞ էիք լռում...

Երբ այդ ԱԺ-ի աշխատանքները լեգիտիմացնելու համար Սաղաթելյանին 3րդ փորձից զոռով ԱԺ փոխանախագահ նշանակին, ինչու՞ էիք լռում...

Ինչու՞ եք լռում, երբ ակնհայտ է, որ բողոքի բոլոր ցույցերը առաջանում են, երբ Մոսկվային Փաշինյանից ինչ-որ բան է պետք լինում...

Ուզում եմ հասկանալ` դուք` հայրենասեր, անձնազոհ երեսպաշտներդ, ինչու՞ Քարագլուխը հանձնելու վրով մի ծպտուն չհանեցիք, բացառությամբ այն դեպքերի, երբ ռուսական ապատեղեկատվություն էր պետք տարածել հանձնումը կոծկելու համար...

Կամ երբ Քոչարյանն իր ասուլիսում պնդում էր, որ իշխանափոխությունը միայն փողոցով կարա լինի, ինչու մեկդ չհելավ, չասեց՝ «այ... հերոս ջան, բա խի՞ ընտրությունների գնացիր»...

Ու նման հարյուրավոր դեպքեր կային, երբ իրեն հարգող ու հայրենիքը սիրող մարդը պիտի գոնե մի կես բերան բան ասեր, բայց չգիտես ինչու նման հավակնություն ունեցողների մեծ մասը լուռ էին մնում ու աշխատում էին ուրիշներին լռեցնել: Թեպետ բոլորս էլ հասկանում էինք` ինչու էին լուռ՝ շեֆից հրաման չկար:

Էս իրավապաշտպաններն էլ իրենց սուտինյորներին ունեն ու չեն հաչալու, քանի դեռ հրահանգ չկա: Այնպես, ինչպես հրահանգի են սպասում «հայրենասերները»: Նմանօրինակ «քաղաքացիական հասարակության» ու «հայրենասիրական հասարակության» մեջ ոչ մի տարբերություն չկա: Արյունն ու հողը սրանց համար լոկ քաղաքական բառիգության առարկա է, ուրիշ ոչինչ:

Հ.Գ. իմիջիայլոց, Քարագլխից մեր զորքը հանելու հրամանը գրավոր է եղել: Ու այդ հրամանի վրա ստորագրություն կա` մի շատ «հայրենասեր», միշտ ընդդիմադիր հայացքներով առանձնացող մի «հերոսի» ստորագրություն, բայց բնական է, որ հայրենիքի փրկիչներին դա բացարձակ հետաքրքիր չէ: Քարագլխով մտահոգվելու հրահանգ նրանք չունեն:

Արթուր Դանիելյան