Պետք է բացատրություն տան. Վատ նորություն Ռուսաստանի ու Չինաստանի համար

Մանրամասներ
ա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել մի բանաձևի, որի նպատակն է Գլխավոր ասամբլեային բանավեճեր անցկացնելու մանդատ տալ այն դեպքում, եթե Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներից մեկը օգտվի վետոյի իրավունքից և արգելափակի Անվտանգության խորհրդի որոշումը: Այս մասին, Լրագրի փոխանցմամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Այսինքն՝ պետությունը, որը կիրառում է վետոն, պետք է Գլխավոր ասամբլեային բացատրի, թե ինչու է դա արել։ Փաստաթուղթը հեղինակել է Լիխտենշտեյնը, ՄԱԿ-ի ավելի քան 80 անդամ երկրներ որպես համահեղինակներ ստորագրել են բանաձեւը: Որոշումն ընդունվել է կոնսենսուսով։

Դիվանագետների կարծիքով, աա կարևոր քայլ է ՄԱԿ-ի բարեփոխման, Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների կողմից վետոյի կիրառման վերահսկման և Գլխավոր ասամբլեայի ազդեցության ուժեղացման ուղղությամբ։

Ռուսաստանը եւ Չինաստանը չարաշահում են վետոյի իրավունքը, կարծում են փորձագետները։ Ռուսաստանը վերջին շրջանում տապալում է Ուկրաինայի հարցով բանաձեւերի քննարկումները։ 2020-ի հոկտեմբերին Ռուսաստանի խնդրանքով Չինաստանն արգելափակեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանաձեւը։ Եթե գործեր ներկայիս ընդունված բանաձեւը, ինչո՞վ էր այն ժամանակ Պեկինը բացատրելու «հնագույն քաղաքակրթության կրող հայերի» դեմ ագրեսիան չկանխելու իր քայլը։