Ֆինլանդիան և Շվեդիան կարող են միաժամանակ ընդունել ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը

Մանրամասներ
ա

Ֆինլանդիան և Շվեդիան կարող են միաժամանակ որոշել անդամակցել ՆԱՏՕ-ին, ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։ Ըստ արտգործնախարարության ղեկավարի, որին երեքշաբթի մեջբերել է Reuters-ը, դա նպատակահարմար կլինի ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ Շվեդիայի համար։

Այնուամենայնիվ, այս հարցի վերաբերյալ դեռ հստակ ժամկետ չկա, այս թեմայի շուրջ քննարկումները խորհրդարանում շարունակվում են, ասել է Հաավիստոն: 

Ֆինլանդիայում խորհրդարանի անդամների մեծամասնությունն արդեն արտահայտվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Ֆինլանդիայի խորհրդարանի փոխնախագահ Էրկկի Տուոմիոյան նշել է, որ արդեն պարզ է, որ նման որոշմանը սատարում է «խորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությունը, որը ցանկանում է որքան հնարավոր է շուտ Ֆինլանդիան տեսնել» դաշինքում։

Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության վերաբերյալ որոշումը կկայացվի մայիսի 12-ին, որից հետո կուսակցության վարչությունը պետք է համապատասխան որոշում կայացնի։ Եթե որոշումը դրական լինի, անդամակցության հայտ կուղարկվի ՆԱՏՕ-ին, քանի որ մյուս կուսակցություններն արդեն պաշտպանել են նման քայլը։ Խորհրդարանի կուսակցությունների մեծ մասը նաև դեմ է արտահայտվել այդ հարցով համապետական հանրաքվեի անցկացմանը: