Ամոթ է, Հայաստանում ՌԴ քաղաքացիներն են մաքրություն անում, չգիտեմ էլ ինչ ասեմ․ քաղաքապետ

Մանրամասներ
ա

Երևանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անդրադարձավ չսահմանված վայրերում աղբ թափելու խնդրին՝ առաջարկելով ոստիկանության պլանշետների միջոցով իդենտիֆիկացնել և տեղում տուգանել նաև ֆիզիկական անձանց։

«Ճի՞շտ եմ հասկանում, որ չսահմանված վայրերում աղբի թափման դեպքերը հիմնականում վերաբերում են իրավաբանական անձանց։ Խնդիրը իդենտիֆիկացո՞ւմն է, որ չենք կարողանում տուգանել նաև ֆիզիկական անձանց։  Հարգելի ոստիկանություն, դուք ունեք պլանշետներ, որով կարողանում եք իդենտիֆիկացնել, չե՞նք կարողանում այդ գործիքը օգտագործել, որպեսզի նաև տեղում ֆիզիկական անձանց կարողանանք տուգանել, ովքեր կեղտոտում են տարածքը։ Պլանշենտերի մակարդակով կարելի է տեղում խնդիը լուծել և կարիք չի լինի այլևս քաղաքացուն բաժին տանել։ Ինձ համար ամոթ է, վերջերս ՌԴ-ից ժամանած քաղաքացիները մեր քաղաքում մաքրություն են անում, իսկ մենք շարունակում ենք կեղտոտել, պարզապես չգիտեմ ինչ ասեմ»,- ասաց Սարգսյանը։