Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը գնալով ավելանում է

Իդալգոյի նահանգապետն է պարզաբանում

Օրեր առաջ Մեքսիկայի Իդալգո նահանգում Pemex ընկերությանը պատկանող խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը ավելացել է ու հասել 107-ի: Այդ մասին հաղորդել է Իդալգոյի նահանգապետ Օմար Ֆայադը: 
Նրա խոսքով՝ արդեն 107 մարդ է մահացել, ևս 40 տուժած գտնվում է հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ պայթյունին հաջորդել էր հրդեհը: Դեպքը տեղի է ունեցել, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվել են` տարաներով վառելիք գողանալու: