Հայտնի է, թե համաշխարհային առաջնորդներից ով է առաջինը շնորհավորել Մակրոնին

Մանրամասներ
ա

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն առաջինն է հեռախոսով շնորհավորել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ վերընտրվելու կապակցությամբ, հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ Կողմերը հաստատել են իրենց մտադրությունը՝ շարունակել «սերտ և վստահելի հարաբերությունները, հատկապես ներկայիս մարտահրավերների ֆոնին»: Որպես նման մարտահրավերների օրինակ նշվում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը։

Գերմանիայի կանցլերը կարծիք է հայտնել, որ ֆրանսիացների ընտրությունը «նշանակում է հստակ հավատարմություն Եվրոպային և եվրոպական միավորման գործընթացին»։ Շոլցն ու Մակրոնը պայմանավորվել են անձամբ հանդիպել «որքան հնարավոր է շուտ»՝ երկկողմ և եվրոպական օրակարգը համակարգելու համար։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել է նախօրեին՝ ապրիլի 24-ին։ Մակրոնը հավաքել է ձայների 58,55%-ը, Ազգային ճակատի թեկնածու Մարին Լը Պենը՝ 41,45%-ը։