Նավթային էմբարգո․ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է մշակում

Մանրամասներ
ա

Եվրամիությունը մշակում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը կազդի ռուսական նավթի ներկրման վրա։ Այս մասին Times թերթի հետ զրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։

«Մենք աշխատում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա, քննարկվող հարցերի շարքում նավթային էմբարգոյի ձևերից մեկն է։ Երբ մենք պատժամիջոցներ ենք սահմանում, պետք է այնպես անենք, որ դրանք մեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա՝ միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով վնասն ինքներս մեզ համար», - ասել է Դոմբրովսկիսը։

Նրա խոսքով՝ ռուսական նավթին վերաբերող պատժամիջոցների մանրամասները դեռ համաձայնեցված չեն։ Նա ընդգծել է, որ դրանք կարող են ներառել ռուսական նավթից աստիճանաբար հրաժարվելը կամ բարձր մաքսատուրքերի սահմանումը։