Մակրոնը քվեարկել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն այսօր՝ ապրիլի 24-ին, քվեարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին հայտնում է BFMTV-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆրանսիայի առաջնորդը կնոջ՝ Բրիջիթի ուղեկցությամբ, քվեարկել է երկրի հյուսիսում գտնվող Լե Տուկեի ընտրատեղամասում, որտեղ գտնվում է նրանց ընտանեկան կալվածքը։

Նշենք, որ Ֆրանսիայում Մոսկվայի ժամանակով ժամը 9.00-ին բացվել են ընտրատեղամասերը, որտեղ ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ և վճռորոշ փուլը։ Առաջիկա հինգ տարիներին պետությունը ղեկավարելու իրավունքի համար գործող նախագահ Էմանուել Մակրոնը և ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը երկրորդ փուլում պայքարում են երկրորդ անգամ անընդմեջ։