Ուկրաինայի հայկական եկեղեցիներում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

Մանրամասներ
ա

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Ուկրաինայի հայկական եկեղեցիներում, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը, չնայած երկրում սահմանված ռազմական դրությանը, ավանդաբար, տեղի է ունեցել Ուկրաինայի բոլոր մարզերում: Ոգեկոչման միջոցառումները սկսվել են աղոթքից: Մայրաքաղաքում աղոթքի ընթերցման արարողությունը տեղի է ունեցել Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհանիսյանի ղեկավարությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքը ներկաներին է փոխանցել նրա տեղակալ Դավիթ Մկրտչյանը։