Երևանում վթարվել է Ջալալ Հարությունյանի Toyota Land Cruiser մեքենան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 09:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota Land Cruiser և Nissan March Teana մանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Nissan-ը հարվածել է ծառին:  Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը սպասարկում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին, իսկ վթարի մեղավորը՝ նախնական տեղեկություններով, Nissan-ն է եղել: 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։