Ռուսաստանը հրթիռակոծել է Օդեսան․ կան զոհեր, այդ թվում՝ նորածին երեխա

Մանրամասներ
ա

Օդեսայի հրթիռակոծությունների արդյունքում հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք ամսական երեխա, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Նրանք միայն գտնվածներն են: Եվ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ [զոհեր] կլինեն»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։ Եվս 18 մարդ, ըստ Երմակի, տուժել է։