Խաղաղապահներն ամեն ինչ անում են իրավիճակի սրում թույլ չտալու համար, դա ընդունում է նաև ՀՀ կառավարությունը․ ՌԴ դեսպան

Մանրամասներ

1

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հաղթանակ» զբոսայգում խոսել է լրագրողների հետ՝ անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների դերակատարությանը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝  անհրաժեշտ է բարձրացնել խաղաղապահների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար, դեսպանը պատասխանել է․ «Կարծում եմ, որ խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու, իրավիճակի սրում թույլ չտալու համար:

Դա բոլորի կողմից ընդունված իրողություն է, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության կողմից, որ նրանք առանցքային դեր են խաղում խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում ապահովելու համար. այդ փաստը ոչ ոք կասկածի տակ չի դնում, և կարծում եմ, որ դա թելադրում է նաև ողջախոհությունը»։