ԱՄՆ-ն սադրանքներ է նախապատրաստում՝ Ռուսաստանին մարտավարական միջուկային զենք կիրառելու մեջ մեղադրելու համար․ՌԴ ՊՆ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

ԱՄՆ-ը սադրանքներ է նախապատրաստում՝ ռուսական կողմին քիմիական, կենսաբանական կամ մարտավարական միջուկային զենք կիրառելու մեջ մեղադրելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի հայտարարությունը։

 

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից սադրանքների նախապատրաստման մասին՝ Ռուսաստանի զինված ուժերին քիմիական, կենսաբանական կամ մարտավարական միջուկային զենք կիրառելու մեջ մեղադրելու համար»,- ասել է Կիրիլովը։

Կիրիլովը հիշեցրել է, որ փետրվարի 27-ին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության մտադրության մասին՝ քիմիական և կենսաբանական զենք կիրառել «կեղծ դրոշի տակ»՝ ուկրաինական բնակչությանն ու աշխարհին վախեցնելու համար։ 

«Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ նման նախագծեր ԱՄՆ-ը մեկ անգամ չէ, որ իրականացրել է քաղաքական նպատակներին հասնելու համար։ Տեղեկատվական սադրանքի ամենավառ օրինակը ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի 2003 թվականի փետրվարի 5-ի ելույթն է»,- ընդգծել է Կիրիլովը։

Նա նաև օրինակ է բերել 2017 թվականին Սիրիայում զարինի ենթադրյալ օգտագործման սադրանքը, որը հանգեցրեց հրթիռային հարձակման Սիրիայի «Շայրաթ» օդանավակայանի վրա, իսկ 2018 թվականին՝ Բարզի և Ջամրայի վրա: «Եվ միայն Ռուսաստանի Դաշնության կողմից Հաագա բերված՝ այդ իրադարձությունների ականատեսների ցուցմունքները բացեցին համաշխարհային հանրության աչքերը կատարվածի վրա: Մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել այդ սադրանքների համար», - հավելել է Կիրիլովը:

Նա նաև ընդգծել է, որ Պետդեպարտամենտն արդեն որոշել է հետաքննության ընթացակարգը և նշանակել պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են դրա վարման համար։