Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական խավիարի և արծաթի դեմ

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիան խստացրել է Ռուսաստանի դեմ առեւտրային պատժամիջոցները՝ ուղղված շքեղության ապրանքներին, այդ թվում՝ խավիարին, արծաթին եւ ադամանդներին՝ ներմուծման արգելքների եւ մաքսատուրքերի բարձրացման միջոցով, հայտնում է Reuters-ը։

Պատժամիջոցների վերջին փաթեթը ներառում է Ռուսաստանից արծաթի, փայտանյութի եւ բարձրորակ ապրանքների, այդ թվում՝ խավիարի, ներմուծման արգելք, հայտնել է Մեծ Բրիտանիայի միջազգային առեւտրի դեպարտամենտը։

Ռուսաստանից եւ Բելառուսից որոշ ապրանքների, այդ թվում՝ ադամանդի եւ կաուչուկի մաքսատուրքերը կբարձրանան 35 տոկոսային կետով։

Առեւտրի սահմանափակումները լրացվում են 26 նոր պատժամիջոցներով, որոնք հայտարարել է կառավարությունը ռուս գեներալների դեմ։