Կադիրովը 300 հազար ռուբլի է խոստացել Ուկրաինա մեկնող կամավորներին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը յուրաքանչյուր կամավորի, որը կմեկնի Ուկրաինա կռվելու, խոստացել է միանվագ 300000 ռուբլի վճարել, հաղորդում է «Ագենստվո» գործակալությունը։

Ընդ որում, թեկնածուներին նվազագույն պահանջներ են ներկայացվում. նրանք պարզապես պետք է լինեն մինչև 50 տարեկան «առողջ» տղամարդիկ և կարող են զինվորական ծառայության կամ մարտական փորձ չունենալ:

Նրանց Ուկրաինա կուղարկեն Գրոզնիի կամավորների հավաքագրման կենտրոնի միջոցով, որը գտնվում է քաղաքապետարանում։ Դրանից հետո նրանք 10-օրյա վարժանքների կմասնակցեն ու կմեկնեն պատերազմ։ Ընդ որում, նրանց հետ պայմանագիր չի կնքվում։