Թուրքիայում՝ ավտոբուսում պայթյուն է որոտացել․ Կան զոհեր և վիրավորներ

Մանրամասներ

1

Թուրքիայի Բուրսա քաղաքում պայթյուն է որոտացել ավտոբուսում, կան զոհեր և վիրավորներ, դիտարկվում է ահաբեկչության վարկածը, հայտնում է Hurriyet թերթը. գրում է ՌԻԱ Նովոստին։

«Բուրսայի Օրխանգազի թաղամասում անհայտ պատճառով պայթյուն է որոտացել բանտի պահակներին տեղափոխող ավտոբուսում, դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 07.30-ին»,–գրում է լրատվամիջոցը։

Նախնական տվյալներով՝ ավտոբուսում, որը մեծ վնաս է կրել, պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, շատերը վիրավորվել են։